«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսման զեկուցողը ԵՊԲՀ Հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. , «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի համաճարակաբան Կարինե Պողոսյանն էր, թեման` «Վարակի հսկողություն և կանխարգելում, ձեռքերի հիգիենա, բժշկական միջամտությունների գոտիներում պահանջվող և կիրառվող ընթացակարգեր»։
Զեկուցմանը Կարինե Պողոսյանը խոսեց վարակի հսկողության և կանխարգելման բաղադրիչների մասին, քննարկվեցին բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման հիմնահարցերը։ Բանախոսը կարևոր բաղադրիչներից առանձնացրեց ձեռքերի հիգիենան, ներկայացրեց սանիտարական նորմերը կարգավորող իրավական ակտերը, անդրադարձավ բժշկական միջամտությունների գոտիներում՝ վիրահատարան, միջամտությունների սենյակ, վիրակապարան, կիրառվող վարակի հսկողության ընթացակարգերը։
Գործընկերները բազում հարցեր ուղղեցին բանախոսին, որոնք վերաբերում էին վարակի հսկողության և կանխարգելման ժամանակակից մոտեցումներին, կատետրներով պայմանավորված վարակների կանխարգելմանը։ Գիտական լսմանը քննարկվեց նաև, թե ինչ կարգավորումներ պետք է մշակվեն և կիրառվեն հիվանդանոցում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման նպատակով։
.png)